«Մենք մասնակից ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի բացմանը Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ նախաձեռնությունը միավորել է հազարավոր հայրենակիցների՝ Հայաստանից և Սփյուռքից։ Ցուցադրությունը ներկայացնում է արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ հիմնարկեքի արարողությունից մինչև մեր օրեր՝ ընդգծելով ազգային ու պատմական նշանակությունը և վստահ, արժանապատիվ քայլերով առաջ շարժվելու ուղերձը։
«Բացվել է «Մենք մասնակից ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կարելի է տեսնել արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ հիմնարկեքի արարողությունից մինչև մեր օրեր։Ազգային և պատմական այս նախաձեռնության կյանքի կոչմանը մասնակցել են հազարավոր հայրենակիցներ՝ Հայաստանից և Սփյուռքից։Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։