Կարևոր իրադարձություններ

Որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ.Վարդանյանի ընտանիք

25 Փետրվար, 2026 15:55
Որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ.Վարդանյանի ընտանիք
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նա որոշել է չբողոքարկել իր նկատմամբ կայացված դատավճիռը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի ենթադրում պաշտպանությունից հրաժարում։ Ըստ ընտանիքի՝ սա գիտակցված քայլ է՝ չլեգիտիմացնելու գործընթացը, որը, նրանց գնահատմամբ, կապ չուներ արդարադատության հետ։
 
Ընտանիքի փոխանցմամբ՝ դատական լսումները անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին չի թույլատրվել մասնակցել, միջնորդությունները անտեսվել են, իսկ դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Նշվում է նաև, որ հայտարարության հրապարակման պահին ընտանիքին չի տրամադրվել դատավճռի պաշտոնական գրավոր տարբերակը՝ պատշաճ թարգմանությամբ։
Հայտարարության համաձայն՝ բողոքարկումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու մեխանիզմ։ Սակայն, նրանց գնահատմամբ, խախտումները կրել են համակարգային բնույթ և առնչվել են արդարադատության հիմնարար սկզբունքներին։
Ընտանիքը նաև ընդգծել է, որ պայքարը շարունակվելու է միջազգային իրավական մեխանիզմների և այլ միջազգային ատյանների միջոցով։
 
 

Լրահոս

Դիտել ավելին