Կարևոր իրադարձություններ

Կխստացվեն ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջները

26 Փետրվար, 2026 12:49
Կխստացվեն ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջները
Նոր կարգավորմամբ՝ ստուգում իրականացնող լաբորատորիաները պարտավոր կլինեն գործընթացի ձայնագրությունները պահպանել առնվազն վեց ամիս։ Անհրաժեշտության դեպքում այդ նյութերը կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին՝ ստուգումների օրինականությունն ու ընթացակարգերի պահպանությունը վերահսկելու նպատակով։
Նշվում է, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով աշխատող ավտոմեքենաների հինգ պայթյուն։ Սեղմված գազը հանրապետությունում ավտոմեքենաների հիմնական վառելիքի տեսակներից է, ինչի պատճառով անվտանգության պահանջների խստացումը դիտվում է որպես կանխարգելիչ քայլ։

Լրահոս

Դիտել ավելին