Կարևոր իրադարձություններ

Վրաստանը փակել է «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետի ուղղությամբ ճանապարհահատվածը

27 Փետրվար, 2026 12:53
Վրաստանը փակել է «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետի ուղղությամբ ճանապարհահատվածը
Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի տեղամասը՝ Նինոծմինդա-Բավրա անցակետի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի և վատ տեսանելիության պատճառով։
Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110-րդ կիլոմետրերի հատվածում։

Լրահոս

Դիտել ավելին