Գագիկ Ծառուկյանը կանանց միամսյակի շրջանակում շնորհավորել է կանանց՝ բարձր գնահատելով նրանց տարիների աշխատանքը, նվիրումն ու ընտանիքի և հասարակության մեջ ունեցած կարևոր դերը։ Ծառուկյանը նշել է, որ հայ կինը ընտանիք ստեղծող ու ամրապնդող մեծ ուժ է և մաղթել, որ նրանք միշտ լինեն ուժեղ, արժանապատիվ ու երջանիկ։ «Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։ Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է։ Նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է, կյանքի վստահելի ընկեր և անփոխարինելի հենարան։ Թող Աստված պահապան լինի ձեզ բոլորիդ, և դուք միշտ լինեք մեր կողքին՝ ուժեղ, արժանապատիվ ու երջանիկ»,-գրել է Ծառուկյանը։