Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա։
Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված աշխատանքային քննարկումներ։
Եռօրյա աշխատանքային միջոցառումների շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Այցի մեկնարկին նախքան օրակարգային հանդիպումները նախարար Համբարձում Մաթևոսյանն առանձին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի և գործադիր քարտուղարի տեղակալ Ջիհյուն Լիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են այցի օրակարգը, կազմակերպչական մանրամասները, ինչպես նաև COP17 համաժողովի նախագահության շրջանակներում Հայաստանի դերակատարությանը և առաջիկա համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։