«Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել
09 Մարտ, 2026 23:19
Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը և Համահայկական հասարակական դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել։
Կառույցների համագործակցությունը միտված է Հայաստանի և սփյուռքի ներուժի համախմբմանը, ազգային շահերի պաշտպանությանը և հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացիական հանրության ձևավորմանը։
Կողմերը նշել են, որ նախատեսում են կառուցել ամուր և կենսունակ կապեր, ինչպես նաև իրականացնել համատեղ ծրագրեր՝ ի շահ և ի բարօրություն երկրի և ժողովրդի։