Գագիկ Ծառուկյանը կանանց տոնի առթիվ այցելել է Արարատցեմենտ՝ անձամբ շնորհավորելու և երախտագիտություն հայտնելու գործարանի կին աշխատակիցներին։
Շնորհավորելով նրանց՝ Ծառուկյանը նշել է, որ հայ կանայք միշտ առանձնացել են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով՝ կարևոր դեր ունենալով ինչպես ընտանիքում, այնպես էլ երկրի տնտեսական ու հասարակական կյանքում։
Նա ընդգծել է, որ նման խոշոր արտադրական ձեռնարկություններում կանանց աշխատանքն առանձնահատուկ գնահատանքի է արժանի, քանի որ նրանք իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով նպաստում են գործարանի կայուն գործունեությանը։
Այցի ընթացքում Ծառուկյանը զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։