Կարևոր իրադարձություններ

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

23 Մարտ, 2026 12:30
Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկվել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», - հաղորդվում է նախարարության կայքում։
հաղորդվում է, որ հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դեմ պայքարում երկրին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար։

Լրահոս

Դիտել ավելին