Կարևոր իրադարձություններ

«Հայաստան–Արցախ» ՀԵՄ-ի և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր

23 Մարտ, 2026 19:53
«Հայաստան–Արցախ» ՀԵՄ-ի և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց մեր համատեղ գործունեության մեկնարկը։
Հանդիպման շրջանակներում երկու կառույցները վերահաստատեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու որոշումը՝ կարևորելով դրա դերը ազգային և հասարակական խնդիրների լուծման գործընթացում։
Քննարկում ծավալվեց նաև երկու կառույցների միջև որդեգրված համագործակցության ուղղությունների շրջանակներում, մասնավորապես՝ հոգեբանական աջակցության, հասարակական համախմբման, երիտասարդական ներուժի զարգացման և ազգային դիմակայունության բարձրացման ոլորտներում։
Կողմերը հանդես եկան նոր նախաձեռնություններով և պայմանավորվեցին ձևավորել առաջարկների նոր միասնական փաթեթ:

 

Լրահոս

Դիտել ավելին