Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում տեղի ունեցած հանդիպումները անցել են ակտիվ և ջերմ մթնոլորտում։ Քննարկումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են իրենց առօրյա խնդիրները, ներկայացրել առաջարկներ և ակնկալիքներ։
Հանդիպումների ընթացքում կարևորվել է բաց և անկեղծ երկխոսությունը, որի շրջանակում փորձ է արվել համատեղ հասկանալ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Նշվել է, որ նման ձևաչափը հնարավորություն է տալիս տեսնել իրական պատկերը և առաջարկել գործնական լուծումներ։
Ընդգծվել է նաև, որ խնդիրների լուծումը հնարավոր է միասնականության, կամքի և ճիշտ մոտեցման պայմաններում՝ կարևորելով համագործակցությունն ու համախմբվածությունը»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։