Կարևոր իրադարձություններ

Գյուղացու խնդիրները պետք է դառնան առաջնահերթ. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ)

06 Ապրիլ, 2026 11:38
Գյուղացու խնդիրները պետք է դառնան առաջնահերթ. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ)

Շարունակելով մարզային այցելությունները՝ Գագիկ Ծառուկյանը եղել է Գեղարքունիքի մարզում, որտեղ գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնվել են գործազրկության, արտագաղթի և սոցիալական խնդիրների հարցերը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել կայուն պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում։

«Շարունակելով մարզային հանդիպումները՝ այցելեցի Գեղարքունիքի մարզ։

Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։
Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։
Այս այցերից հետո առավել պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ժպիտը դեմքին լինի և իր կյանքը կարողանա անցկացնել հայրենիքում՝ արժանապատիվ ու բարեկեցիկ պայմաններում»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։


Լրահոս

Դիտել ավելին