Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ)

10 Ապրիլ, 2026 15:47
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ)

«Մեկ հարկի ներքո համախմբվել էին տարբեր ոլորտների հեղինակավոր, մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ օր ու գիշեր աշխատել են՝ ներկայացնելով առկա խնդիրների լուծման իրենց հստակ և իրատեսական տեսլականը։

Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված դիվանագիտության և հուսալի դաշնակիցների վրա։
Մենք առաջնորդվում ենք արդարության սկզբունքով։ Կարևոր չէ կուսակցական պատկանելությունը. կարևոր է մարդը, նրա գիտելիքը և ստեղծած արդյունքը։
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան։
Մեր առաջարկած Հայաստանում չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, ի վերջո, այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։
Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է»,-այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանը։

Լրահոս

Դիտել ավելին