Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը չի տեսնում նոր նախաձեռնություններ Ուկրաինայի հարցով․ Լավրով

17 Ապրիլ, 2026 13:43
Ռուսաստանը չի տեսնում նոր նախաձեռնություններ Ուկրաինայի հարցով․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ այս պահին կոնկրետ նախաձեռնություններ չեն դիտարկվում։ Նրա խոսքով՝ գործընկերներին ներկայացվել են վերջին զարգացումները, սակայն նոր նախաձեռնություններ դեռևս չեն նկատվում։
Լավրովը այս մասին ասել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ, Ուկրաինաի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիաի կամ ԱՄՆի միջնորդությամբ, հնարավոր հանդիպման վայր դիտարկելով Ստամբուլը։

Լրահոս

Դիտել ավելին