111 տարի անց Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր։ Այն ոչ միայն մեր պատմական հիշողության անբաժան մասն է, այլև մեր ազգային անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկը։
Սա մեր ժողովրդի բաց վերքն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել, բարձրաձայնել և հետևողականորեն պահանջել արդարություն։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը։ Պետք է շարունակենք ամրապնդել ազգային գիտակցությունն ու միասնականությունը՝ հանուն արդարության և հանուն արժանապատիվ ապագայի։