«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ ԲՀԿ նախագահին ուղեկցել են նախընտրական ցուցակի թեկնածուները, կուսակցականներն ու համակիրները։