Հանրապետության տարածքում ապրիլի 25-28-ը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է`4-7 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 26-27-ին, 29-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։