Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով տեսանյութ նկարահանելու համար

01 Մայիս, 2026 11:11
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով տեսանյութ նկարահանելու համար
Սարգիս Մադաթյանը հայտնել է, որ այսօր առավոտյան տարածված «փախած զեբրի» մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և հանդիսացել է անհաջող կատակ։
Նրա խոսքով՝ քաղաքացին, որի ինքնությունը ներկայում պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու նպատակով տարել Մյասնիկյան պողոտա։
Փոխքաղաքապետը նաև նշել է, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրերը գտնվում են անվտանգ պայմաններում և չեն լքել իրենց վանդակները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, թե իբր կենդանաբանական այգուց զեբր է դուրս եկել և հայտնվել մայրաքաղաքի փողոցում։ Տեղեկությունը մեծ արձագանք էր ստացել՝ առաջացնելով խուճապային քննարկումներ։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին