Հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։ Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։