Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի կամավորների հերթագրումը (տեսանյութ)

03 Մայիս, 2026 16:07
Մեկնարկել է Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի կամավորների հերթագրումը (տեսանյութ)

Հայաստանում և Սփյուռքում ապրող քաղաքացիների համար վերսկսվել է Հատիս լեռ վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու կամավորների հավաքագրումը, իսկ առաջին խումբն արդեն ներգրավվել է աշխատանքներում՝ ընդգծելով նախաձեռնության համազգային բնույթը։ 

«Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։ Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։ Ձմռան ցուրտ ամիսներին անգամ շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։ Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։ Եվ մի օր հպարտությամբ ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։  Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝ 010 600 601 հեռախոսահամարով։  Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։ Եկե՛ք միասին կերտենք պատմություն»,-հայտնել է Գագիկ Ծառուկյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին