ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի նպատակն է մասնակցությունը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին, որը միավորում է եվրոպական մայրցամաքի տասնյակ առաջնորդների։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակում Մարկ Ռյուտեն կմասնակցի տարածաշրջանային անվտանգությանն ու միջազգային կայունությանն առնչվող բարձր մակարդակի քննարկումներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա գործընկեր երկրների ղեկավարների հետ: