Հեղինակավոր Goal պորտալը ներկայացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումների արդյունքները։ Ցուցակը շարունակում է վստահորեն գլխավորել Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Հարի Քեյնը։
Վարկանիշում զգալի առաջընթաց է գրանցել «Բարսելոնայի» պատանի տաղանդ Լամին Յամալը՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական։ Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով նաև մրցանակի գործող տիրակալն է։ 20 հիմնական հավակնորդների թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Կիլիան Մբապեն, Էրլինգ Հալանդը, ինչպես նաև լեգենդար Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն, ովքեր շարունակում են մնալ լավագույնների շարքում՝ չնայած եվրոպական առաջնություններից դուրս հանդես գալուն։