Կարևոր իրադարձություններ

Գյուղից գյուղ՝ մարդկանց ձայնը լսելու ճանապարհով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

08 Մայիս, 2026 17:00
Գյուղից գյուղ՝ մարդկանց ձայնը լսելու ճանապարհով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը շարունակել է հանդիպումները Արարատի մարզի բնակիչների հետ։ Այցը մեկնարկել է Նոյակերտ գյուղից, այնուհետև հանդիպումներ են անցկացվել Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող սոցիալական, անվտանգային և գյուղատնտեսական խնդիրները։ Բաց ու անմիջական մթնոլորտում գյուղացիները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու սպասումները՝ ընդգծելով անվտանգ սահմանների, խաղաղ աշխատանքի և կայուն ապագայի կարևորությունը։

«Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ առաջինը չնախատեսված այց ունեցանք Արարատի մարզի Նոյակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվեցին Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։
Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային»,- հայտնել է Ծառուկյանը
 
 

Լրահոս

Դիտել ավելին