Քարոզարշավը սկսել է․ Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով. Գագիկ Ծառուկյան
09 Մայիս, 2026 12:20
րոզարշավը սկսել է․
Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով՝ գյուղերից մինչև քաղաքներ, հանդիպելու մարդկանց, ներկայացնելու մեր ծրագրերն ու տեսլականը՝ հանուն երաշխավորված խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման և ազգային վերածննդի։ Մեր նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է, հաղթահարել խեղճությունն ու հուսահատությունը, մարդկանց վերադարձնել հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն այս մեծ ընտանիքի կարևոր մասնիկն է զգում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանն ու կից տեսանյութ հրապարակել։