Կարևոր իրադարձություններ

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի՝ Երևանին վերաբերող հատվածը

11 Մայիս, 2026 17:12
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի՝ Երևանին վերաբերող հատվածը

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի՝ Երևան քաղաքին վերաբերող հատվածը։

Ծրագրի ներկայացման ընթացքում շեշտադրվել է, որ Երևանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ ամբողջ հայության մայրաքաղաքը, և պետք է ունենա այդ կարգավիճակին համապատասխան տեսք, ենթակառուցվածքներ և կառավարում։

Ներկայացվել են մայրաքաղաքի զարգացմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ մաքուր և կանաչ Երևանի ձևավորում, օդի մաքրության ապահովում և կանաչապատ տարածքների ավելացում՝ որպես ռազմավարական նպատակ։

Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արժանապատիվ և մատչելի քաղաքային տրանսպորտի համակարգի ձևավորմանը, աղբի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցմանը։

Անդրադարձ է կատարվել կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման չեղարկման հարցին, ինչպես նաև խցանումների կառավարման և մայրաքաղաքի փողոցների բեռնաթափմանն ուղղված քայլերին։

Ծրագրով նախատեսվում է նաև «Ուրարտու-Էրեբունի» ներ համալիրի ձևավորում Երևանում, ինչպես նաև Կասկադի ամբողջականացում և հետագա զարգացում։

Լրահոս

Դիտել ավելին