ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը և նոր գործարքի կնքմանը։ Ըստ Թրամփի՝ Պեկինը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և հատկապես Հորմուզի նեղուցի անխափան գործունեությամբ, ինչը կենսական նշանակություն ունի նավթի մատակարարումների համար։