Կարևոր իրադարձություններ

Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը

16 Մայիս, 2026 11:56
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը

Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով վարորդական իրավունքից զրկված վարորդների խնդրին լուծում է առաջարկում։ Հանրապետության հրապարակում հավաքված վարորդներին տեղեկացրեց, որ զրկվելուց հետո մեկ տարի հնարավորություն չեն ունենալու մեքենա վարել։ Այն վարորդներին, որոնց մեկ տարին լրացել է վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության, բայց ոչ թե 13 բալով, այլ՝ վեցով։ «Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, վերադառնում է 13 բալի։ Եթե սրանից հետո կրկին բալերը զրոյանում են, ապա այլևս առանց քննության հնարավոր չի լինելու իրավունքը վերականգնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դեռ պետք է այս առաջարկը հանրային քննարկման դրվի։ «Խմել չկա»,- ելույթը եզրափակեց Փաշինյանը։


Լրահոս

Դիտել ավելին