Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման շրջանակներում ամերիկյան ռազմածովային ուժերն այլ ուղղություն են հաղորդել Իրան մեկնող կամ այնտեղից հեռացող 75 առևտրային նավի։ Շրջափակման ռեժիմի խիստ ապահովման նպատակով ևս 4 նավ հարկադրաբար շարքից հանվել է։ Ներկայումս Իրանի ափերի և Արաբական ծովի հսկողությունն իրականացնում է ամերիկյան ավելի քան 20 ռազմական նավ։