Կարևոր իրադարձություններ

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում. Գագիկ Ծառուկյան

17 Մայիս, 2026 13:48
Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում. Գագիկ Ծառուկյան

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում՝ Արագածավան, Թալին, Ոսկեվազ և Աշտարակ համայնքներում։ Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են, որովհետև խաղաղության մասին դժվար է լիարժեք խոսել, քանի դեռ մեր գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Միևնույն ժամանակ մարդիկ ուզում են ապրել ապահով ու կայուն կյանքով՝ ունենալ աշխատանք, արդար վարձատրություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Հենց այդ վստահությունն ու հույսն է պետք վերադարձնել մարդկանց։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանն ու կից տեսանյութ հրապարակել

 

Լրահոս

Դիտել ավելին