Իրանի Բուշեր նահանգի Ասալուե – Կանգան ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները, տուժածներին ցուցաբերվում է հրատապ օգնություն։