Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ երկուշաբթի՝ մայիսի 18-ին, Օդեսայի մոտակայքում ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա։ Թիրախավորված նավերի թվում է եղել նաև «KSL Deyang»-ը, որը հանդիսանում է չինական սեփականություն, շահագործվում է Չինաստանի կողմից և նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ այս միջադեպը փաստում է, որ ռուսական հարձակումները սպառնալիք են ոչ միայն Ուկրաինայի, այլև Սև ծովում գործող նրա ամենամոտ գործընկերների նավերի համար։