Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և բելգրադյան «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի ընթացիկ առաջնության լավագույն ձախ պաշտպան։ Այս մասին պաշտոնապես հայտնել է սերբական գրանդի մամուլի ծառայությունը։ Այս մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար դարձել է չափազանց հաջողված, քանի որ նա ակումբի հետ միասին կարողացել է նվաճել թե՛ Սերբիայի չեմպիոնական տիտղոսը, և թե՛ դառնալ երկրի գավաթակիր՝ ձևակերպելով ոսկե դուբլ։