Իսրայելի կառավարությունը քննարկում է Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը փակելու հարցը։ Ինչպես թուրքական «BBC Turkish» լրատվամիջոցին հայտնել է իսրայելական անոնիմ աղբյուրը, վերջնական որոշումն այս պահին դեռ կայացված չէ, սակայն ակտիվ խորհրդակցություններ են ընթանում։ Հյուպատոսության հնարավոր լուծարումը հաջորդում է երկու երկրների միջև հարաբերությունների ծայրաստիճան սրմանը, որը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։