Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բազմամարդ երթ Արաբկիր համայնքում

23 Մայիս, 2026 22:42
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բազմամարդ երթ Արաբկիր համայնքում

Իվետա Տոնոյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․

Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բազմամարդ երթ իրականացրինք Արաբկիր համայնքում։ Հազարավոր քաղաքացիներ աջակցությունն էին հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև իրենց սատարում արտահայտում այս օրերին քաղաքական հետապնդումների ենթարկվող մեր ընկերների նկատմամբ։

Երթի ընթացքում մեզ հետ էին նաև իշխանությունների կամայական արդարադատության թիրախում հայտնված Անդրանիկ Թևանյանի կինն ու որդին, որոնց մեր հայրենակիցները պարբերաբար մոտենում ու փոխանցում էին քաջալերանքի, աջակցության խոսքեր։

Ինչքան էլ իշխանությունները փորձեն ճնշումների ու սպառնալիքների միջոցով լռեցնել մեզ, միևնույն է մեր կամքն անկոտրում է, իսկ պայքարը՝ արդար։

 Հունիսի 7-ին ընտրե՛ք համար 7-ին, որպեսզի անվտանգ, արժանապատիվ ու բարգավաճ Հայաստանն իրականություն դառնա։

 

Լրահոս

Դիտել ավելին