Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Թուրքիայում. զբոսաշրջային ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, կա 46 վիրավոր

25 Մայիս, 2026 12:38
Խոշոր ավտովթար Թուրքիայում. զբոսաշրջային ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, կա 46 վիրավոր

Թուրքիայի արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, կիրակի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ։ Անկարայից դեպի Չանաքքալե ընթացող ավտոբուսը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել մայրուղուց և շրջվել հարակից դաշտում։ Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 46 մարդ՝ վարորդը և 45 ուղևոր։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են մոտակա բժշկական հաստատություններ, բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին