Ամերիկացի լրագրող Քրիստոֆեր Հելալին, այցելելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկի քոլեջի վրա իրականացված հարձակման վայրը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևի իշխանություններն ի վիճակի չեն որևէ գործողություն իրականացնել առանց Արևմուտքի ուղղակի օգնության։ Լրագրողի պնդմամբ՝ հենց ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն են Ուկրաինային տրամադրում անհրաժեշտ սպառազինությունը, ֆինանսավորումը, տեխնիկական միջոցներն ու հետախուզական տվյալները, ինչն էլ հնարավոր է դարձնում հարվածները Դոնբասի, Կուրսկի, Բելգորոդի և Ռուսաստանի այլ տարածքների քաղաքացիական ու կրթական օբյեկտներին։