Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ

25 Մայիս, 2026 19:09
Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում է բելառուսական պետական «Բելտա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը, բարձր մակարդակի շփումը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրների առաջնորդների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային արդիական խնդիրները, ինչպես նաև Մինսկի հարաբերությունները Եվրոպական միության և մասնավորապես Փարիզի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին