Կարևոր իրադարձություններ

Հայաստանի համար գազի արտոնյալ գինն անհնար կլինի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Դմիտրի Պեսկով

26 Մայիս, 2026 16:00
Հայաստանի համար գազի արտոնյալ գինն անհնար կլինի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի համար ռուսական կապույտ վառելիքի գինն «ավելի քան արտոնյալ է», սակայն այդ էժան սակագինը կվերանա, եթե պաշտոնական Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Ինչպես հաղորդում է «ТАСС» գործակալությունը, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին, բայց նման ցածր գնագոյացումը բացառված է այն երկրների համար, որոնք ընտրում են այլ ինտեգրացիոն մոդելներ, մասնավորապես՝ Եվրոպական միությունը, որտեղ գործում են զուտ շուկայական կանոններ։

 

Լրահոս

Դիտել ավելին