«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանն առանձնացրել է 7 հիմնական առաջարկներ, որոնք ներառված են ուժի նախընտրական ծրագրում և միտված են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ ԲՀԿ-ն առաջարկում է կրկնակի կրճատել գույքահարկը, փուլային տարբերակով բարձրացնել նվազագույն թոշակներն ու աշխատավարձերը՝ դրանք համապատասխանեցնելով իրական կենսապահովման զամբյուղին, ինչպես նաև 2028 թվականից պետական ու համայնքային բոլոր կրթօջախները դարձնել ամբողջությամբ անվճար։ Ծրագրային դրույթներում տեղ են գտել նաև երիտասարդների զբաղվածության, ուսանողների բնակարանային ապահովման և համաներման վերաբերյալ նախաձեռնություններ։