Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանը մերժել է ՔՊ-ի բողոքը. կարմիր գծերի թանկացումը վերջնականապես ճանաչվել է ոչ իրավաչափ. Ստեփանյան

26 Մայիս, 2026 22:59
Վճռաբեկ դատարանը մերժել է ՔՊ-ի բողոքը. կարմիր գծերի թանկացումը վերջնականապես ճանաչվել է ոչ իրավաչափ. Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտարարել է կարմիր գծերի թանկացման դեմ մղվող դատական պայքարում վերջնական հաղթանակի մասին։ Ըստ ավագանու անդամի՝ Վճռաբեկ դատարանը մերժել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած բողոքը վարույթ ընդունել։ Սա նշանակում է, որ 2025 թվականին մեկնարկած կարմիր գծերի սակագների թանկացումը վերջնականապես ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ դրա շրջանակներում քաղաքացիներից գանձված բոլոր վճարներն ու տուգանքները եղել են ոչ իրավական։ Ստեփանյանը շեշտել է, որ այս հաղթանակը խմբակցության և երևանցիների համատեղ պայքարի արդյունքն է, և հավելել, որ ՔՊ-ի վերջնական պարտությունն արձանագրվելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ կոչ անելով ընտրել քվեաթերթիկ №7-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին