Կարևոր իրադարձություններ

Եթե ես դառնամ «Ռեալի» նախագահ, ակումբում հանդես կգան միջազգային մակարդակի մեծ աստղեր․ Էնրիկե Ռիկելմե

27 Մայիս, 2026 22:00
Եթե ես դառնամ «Ռեալի» նախագահ, ակումբում հանդես կգան միջազգային մակարդակի մեծ աստղեր․ Էնրիկե Ռիկելմե

Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնի համար պայքարող գործարար Էնրիկե Ռիկելմեն ընտրվելու դեպքում խոստանում է հեղափոխական փոփոխություններ և աղմկոտ տրանսֆերներ։ Ինչպես հայտնում է «ABC» պարբերականը, թեկնածուն վստահեցրել է, որ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ ունի համաշխարհային ֆուտբոլի աստղերի հետ, որոնք անհրաժեշտ են ակումբի սպորտային նախագծի երկարաժամկետ զարգացման համար։ «Madrid Zone»-ի տեղեկություններով՝ Ռիկելմեի ծրագրի առանցքը կազմում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերը և գերմանացի անվանի մասնագետ Յուրգեն Կլոպին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելը։ Սա 2006 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսն ունի իրական մրցակից, ինչը մեծացնում է ընտրապայքարի հետաքրքրությունը հատկապես այն ֆոնին, որ «արքայական» ակումբն արդեն երկու մրցաշրջան է՝ մնացել է առանց խոշոր տիտղոսների։

 

Լրահոս

Դիտել ավելին