Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրի պաշտպանունակության բարձրացման հրատապ հարցերը։ Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ և ՀՕՊ համակարգեր, ինչի մասին նա արդեն պաշտոնական նամակով ահազանգել է Սպիտակ տանն ու Կոնգրեսին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակառուսական պատժամիջոցների խստացմանը, առաջնագծի իրավիճակին և ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հնարավոր համատեղ նախագծերին։ Ուկրաինայի առաջնորդը մտահոգություն է հայտնել, որ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, սակայն ընդգծել է, որ Եվրոպայում պատերազմի դադարեցումն ուղղակիորեն կապված է Ուկրաինայի զինման տեմպերի հետ։