Թիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մեր քաղաքական տեսլականն է՝ ուղղված խաղաղության, սոցիալական արդարության և երկրի զարգացման ապահովմանը։ Կարևոր է, որ ծրագրի յուրաքանչյուր դրույթ հասկանալի ու հասանելի ներկայացվի հանրությանը, քանի որ մեր խոսքը հիմնված է պատասխանատվության և իրական գործի վրա։ Սա է այն ճանապարհը, որով տեսնում ենք Հայաստանի ապագան՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»: