Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում փարիզյան «Պարի Սեն-Ժերմենի» (ՊՍԺ) կողմից լոնդոնյան «Արսենալին» հաղթելուց հետո Ֆրանսիայում բռնկվել են զանգվածային անկարգություններ։ Ինչպես հայտնում է «BBC»-ն, ֆուտբոլային երկրպագուների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած կատաղի բախումների հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 219 մարդ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի փոխանցմամբ՝ տուժածներից ութի վիճակը գնահատվում է ծանր։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու և տրանսպորտային կոլապսը կանխելու համար Փարիզի փողոցներ են դուրս բերվել հազարավոր ոստիկաններ, որոնցից 57-ը նույնպես ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։