Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական երեկոյան ուղերձում անդրադարձել է Հայաստանի հասցեին Մոսկվայից հնչող վերջին հայտարարություններին և նախազգուշացրել Ռուսաստանի բոլոր հարևան պետություններին։ Ինչպես հաղորդում է «UNN»-ը, Զելենսկին ընդգծել է, որ միայն հայ ժողովուրդն ունի իր երկրի ապագան ընտրելու բացառիկ իրավունք, իսկ Ռուսաստանի կողմից հնչող սպառնալիքներն ու քաղաքական հայտարարությունները վերաբերում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել ՌԴ հարևաններին զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը և դիվերսիֆիկացնել տնտեսական կապերը, որպեսզի վերջ դրվի Մոսկվայից ունեցած կախվածությանը։