Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան Plaantik-ին տված հարցազրույցում անկեղծացել է խաղադաշտում իր դիրքի փոփոխության և երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հետ մրցակցության մասին: 29-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ սկզբնական շրջանում ցանկանում էր հանդես գալ բացառապես աջ եզրում, սակայն Յամալի բացառիկ տաղանդի պատճառով ստիպված է եղել հարմարվել և դառնալ ավելի ճկուն: Չնայած դիրքային փոփոխություններին, բրազիլացին ֆենոմենալ արդյունավետություն է ցուցադրում. կատալոնական ակումբի կազմում անցկացրած 177 հանդիպումներում նա արդեն դարձել է 75 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ: