Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը 2026 թվականի մարտից պաշտոնապես տեղափոխվել է նախագահի նախկին պալատ (Ավլաբարի նստավայր)։ Ինչպես հաղորդում է «BMG»-ն, նախարարության նախկին վայրում՝ Լեոնիձեի փողոցի №3 հասցեում (Ազգային բանկի նախկին շենք), որտեղ գերատեսչությունը գործում էր 2023 թվականից, այժմ մնացել են միայն հյուպատոսական և վարչական դեպարտամենտները։ Կառույցի տեղափոխության փաստը հաստատվել է նաև պաշտոնական հանդիպումների աշխարհագրությամբ. ապրիլի 27-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն ընդունել է հենց Ավլաբարի նոր նստավայրում։