Աշխարհում ներկայումս ակտիվորեն մշակվում է երեք նոր պատվաստանյութ՝ Էբոլա վիրուսի հազվագյուտ «Բունդիբուգիո» (Bundibugyo) շտամի դեմ պայքարելու համար, որն աֆրիկյան տարածաշրջանում արդեն խլել է շուրջ 250 մարդու կյանք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հետազոտություններն իրականացվում են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակող նախաձեռնողական խմբի, Օքսֆորդի համալսարանի և Moderna ընկերության կողմից՝ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի (CEPI) ֆինանսավորմամբ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն կա ավելի քան 1000 կասկածելի դեպք, իսկ Ուգանդայում՝ 9 հաստատված դեպք։ Մասնագետները մտահոգված են, որ սահմանափակ ռեսուրսներով հակամարտության գոտում տարածվող այս բռնկումը կարող է վերածվել պատմության մեջ ամենախոշոր համաճարակի։