Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական հատվածում աշխատանքներն ավարտվում են, սպասում ենք Հայաստանի 43 կիլոմետրանոց անցմանը. Աբդուլքադիր Ուրալօղլու

05 Հունիս, 2026 14:13
Ադրբեջանական հատվածում աշխատանքներն ավարտվում են, սպասում ենք Հայաստանի 43 կիլոմետրանոց անցմանը. Աբդուլքադիր Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծի ադրբեջանական հատվածում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Նախարարի փոխանցմամբ՝ Անկարան արդեն մեկնարկել է իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց Կարս–Իդղըր–Դիլուջու երկաթգծի կառուցումը, իսկ Նախիջևանի 180 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը նախատեսվում է ընթացիկ տարում։ Ուրալօղլուն ընդգծել է, որ նախագծի միակ չավարտված օղակը Հայաստանի տարածքով անցնող 41–43 կիլոմետրանոց հատվածն է, որը նա անվանել է նաև «Թրամփի երթուղի» (TRIPP)՝ հավելելով, որ սպասում են այդ հատվածում աշխատանքների մեկնարկին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության լույսի ներքո։

 

Լրահոս

Դիտել ավելին