Կարևոր իրադարձություններ

Դուշան Վլահովիչը չի երկարաձգի պայմանագիրը և այս ամռանը կհեռանա «Յուվենտուսից»

05 Հունիս, 2026 22:31
Դուշան Վլահովիչը չի երկարաձգի պայմանագիրը և այս ամռանը կհեռանա «Յուվենտուսից»

Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը և թուրինյան «Յուվենտուսը» չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, և երկարատև բանակցություններն պաշտոնապես ձախողվել են։ Ինչպես հայտնում է հեղինակավոր Tuttosport պարբերականը, կողմերի անհամաձայնության գլխավոր պատճառը ֆուտբոլիստի ֆինանսական բարձր պահանջներն են եղել։ Ավելին, իրավիճակը սրվել է, երբ Դուշանը բանակցությունների ժամանակ դժգոհել է իր թիմակից Ջոնաթան Դեյվիդի հետ հավասար աշխատավարձ ստանալու հեռանկարից, ինչը հունից հանել է ակումբի ղեկավարությանը։ Ակումբի տնօրեն Ջորջիո Կիելինին արդեն իսկ հաստատել է, որ հարձակվողը տրանսֆերի կհանվի և կլքի Թուրինը սույն ամռանը։

 

Լրահոս

Դիտել ավելին